Srap Shirinyan

Վարսահարդար, ոճաբան և կոլորիստ:
Վարսավիրական արվեստով զբաղվում եմ 1997 թվականից: Այն ինձ համար ոչ միայն աշխատանք է, այլ նաև տարերք` գեղեցկացնելու շրջակա աշխարհը:
Առաջին մասնագիտությամբ դերասան եմ. ավարտել եմ Երևանի Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժինը:
Երկու տասնյակ և ավելի աշխատանքային փորձս չի նվազեցնում` էլ ավելին բացահայտելու ցանկությունս:
Իմ գործը նման է իսկական տարերքի, որով պետք է զբաղվել անմնացորդ:
2016 թվականից Հայաստանում Loreal բրենդի պաշտոնական ներկայացուցիչն եմ: Այս մեծ թիմում ընդգրկված եմ որպես Matrix ներկերի տեխնոլոգ:
2018 թվականին դարձել եմ Loreal բրենդի տեխնոլոգ և Loreal ակադեմիայի ոճաբան-ուսուցիչ:
2021 թվականին ստացել եմ  “Kérastase ambassador” /Կերաստասի դեսպան/ կոչումը, որը փաստում է ընկերության վստահությունն իմ մասնագիտական ունակությունների նկատմամբ:
2021 թվականին ստացել եմ նաեվ Loreal բրենդի <<Գեղարվեստական գործընկեր>> պատվավոր կարգավիճակը:
Srap Shirinyan Beauty lounge-ի հիմնադիրն եմ, որտեղ մատուցվում են beauty ոլորտի բոլոր ծառայությունները:
Հիմադրել եմ նաեվ Srap Shirinyan Beauty school-ը, որտեղ անցկացնում եմ վարսահարդարման խմբակային և անհատական դասընթացներ:
SRAP SHIRINYAN BEAUTY LOUNGE-ը տրամադրում է հիմնական 5 ծառայություն. վարսահարդարում, էսթետիկ և բուժական խնամք, թարթիչների և մազերի սերտաճեցում, դիմահարդարում, մատնահարդարում: