ԿՈԼՈՐԻՍՏԻԿԱ

Մեր օրերում մազի գունավորումը ոչ միայն ոճի կարևոր մասնիկն է, այն  նաև`դիմահարդարման լրացումը: Մազի երանգը պետք է անգամ առանց դիմահարդարման ամբողջական տեսք հաղորդի հաճախորդին:

Կարևոր է ընտրել ճիշտ երանգ, ներկել այն կոնտուրինգային-եզրագծային տեխնիկայով, ինչը հնարավորություն է տալիս, նույնիսկ, առանց դիմահարդարման ընդգծել հաճախորդի դիմագծերը: Գունավորումն առանձին արվեստ է, որը պետք է կատարել ներկերի չափաբաժինների ճշգրիտ հաշվարկներով:

L’Oréal Professionnel-ի հարուստ գունապնակն ինձ հնարավորություն է տալիս առանց մտահոգության համադրել գույները և ստանալ անհավանական գեղեցիկ երանգներ: