L’Oréal

L’Oréal համաշխարհային բրենդի հետ աշխատելն ինձ համար մեծ պատիվ է և իսկական հաճույք: L’Oréal Professionnel-ն ամբողջ աշխարհում զբաղեցնում է շուկայի 42%-ը, իսկ 58%-ը բաժանվում է մյուս բոլոր արտադրանքների միջև:
L’Oréal-ի գերպրոֆեսիոնալ թիմն ինձ ընձեռում է լայն հնարավորություններ յուրաքանչյուր մտահաղացումը փայլուն և բարձր որակով կյանքի կոչելու համար: 1909 թվականից մինչև այսօր L’Oréal-ն իր որակյալ արտադրանքով միշտ բարձունքում է և ապահովում է իմ բոլոր բծախնդիր հաճախորդների քմահաճությունները:
L’Oréal Professionnel-ի արտադրանքից իմ ֆավորիտ պրոդուկտը VITAMINO COLOR ACIDIC SEALER-ն է, որը հարթեցնում է մազը, դարձնում ավելի առաձգական, հաղորդում է շլացուցիչ փայլ, սնուցում և վերականգնում է մազի վնասված պիգմենտը և օգնում է, հատկապես, ամեն երանգավորումից հետո. այն պահպանում վարսերի երանգն ավելի երկար: